Հասարակություն

Առավոտ դաշտի վրա են կրակել, բայց գյուղում իրավիճակը դեռ հանգիստ ա․ Կութի նախկին ղեկավար

Առավոտ դաշտի վրա են կրակել, բայց գյուղում իրավիճակը դեռ հանգիստ ա․ Կութի նախկին ղեկավար

Կրակոցներ լսում ենք, բայց գյուղի վրա չեն կրակում: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Կութ համայնքի նախկին ղեկավար Սիմա Չիտչյանը: 


«Մենք մեր երեխեքի հետ տանն ենք, սպասում ենք, առավոտ դաշտի վրա են կրակել, բայց գյուղում իրավիճակը դեռ հանգիստ ա»,-ասել է Չիտչյանը:

 

Կութ գյուղի վարչական շրջանի ղեկավար Գրիգոր Ավագյանն էլ ասել է, որ այս պահին վիճակը նորմալ է: 

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

 

Ժամը 08:00-ի դրությամբ՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: 

 

Հայկական կողմը ժամը 08:00-ի դրությամբ ունի 3 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

 

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:

 

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250