ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է իր տարածքում լայնածավալ պաշտպանական գործողությունների
ՆԱՏՕ-ի նոր տարածաշրջանային ծրագրերը կպահանջեն այնպիսի կատարելագործում հրամանատարության և վերահսկման կառույցներում, որոնք դաշինքը կվերակենտրոնացնեն իր տարածքում լայնածավալ գործողությունների վրա, ասել է Եվրոպայի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Քրիստոֆեր Կավոլին:
«Մեր տարածաշրջանային պլանները աշխարհագրորեն ուղղված են պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքի որոշակի հատվածներ: Դրանք համատեղում են առաջնագծում գտնվող երկրների ազգային պաշտպանության պլանները ՆԱՏՕ-ի պլանների հետ, դրանով իսկ օպտիմալացնելով դաշինքի կարողությունը ճիշտ ժամանակին իր ուժերը ճիշտ վայր տեղափոխելու հարցում»,- ասել է ամերիկացի գեներալը չորեքշաբթի օրը Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ կազմակերպության երկրների շտաբների ղեկավարների մակարդակով նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Այս փոփոխությամբ նրա խոսքերով, «դաշինքը, որը կենտրոնացած է եղել ՆԱՏՕ-ի տարածքներից դուրս ճգնաժամային կառավարման գործողությունների վրա, կվերածվի դաշինքի, որը հարմարեցված է լայնածավալ ռազմական գործողություններին և իր տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի պաշտպանությանը»:
«Սա է մեզանից պահանջում նոր իրականությունը»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գերագույն հրամանատարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...
Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականա...