Իսրայելի հարվածների արդյունքով սպանվել են «Իսլամական ջիհադի» երեք հրամանատարներ իրենց ընտանիքներով
Երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի թիրախներին։ Արդյունքում սպանվել են «Իսլամական ջիհադ» խմբավորման երեք դաշտային հրամանատարներ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ նրանց հետ մահացել է նրանց ընտանիքների եւս 10 անդամ։
Իսրայելը հայտարարել է, որ գործողություն է սկսել գրոհայինների դեմ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների և երկրի անվտանգության համար:
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվածների թվում են վեց կին և չորս երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է։
Երեքշաբթի վաղ առավոտյան 40 իսրայելական ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ մի քանի ալիքներով հարվածներ են հասցրել Գազայի տներին և խուճապ առաջացրել բնակիչների շրջանում։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...
Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականա...