Ուկրաինայի Նիկոլաևում անխտիր բոլոր տղամարդկանց մոբիլիզացիայի են ենթարկում
Նիկոլաևում բոլոր տղամարդկանց անխտիր տանում են մոբիլիզացիոն կետեր, ՌԻԱ Նովոստիին ասել է Նիկոլաևի ակտիվիստների մեկը։
«Այն տարածքում, որտեղ ես ապրում եմ, զինկոմիսարիատների ներկայացուցիչները անվերջ շտապում են և բոլոր տղամարդկանց անխտիր տանում ու քարշ տալիս մոբիլիզացիոն կետեր: Նիկոլաևի բնակիչների մեծ մասը չի ցանկանում կռվել, քանի որ նրանք գիտեն, որ ամեն օր հարյուրավոր մարդիկ են մահանում»,-նշել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն էր հայտարարել 2022 թվականի փետրվարի 24-ին։ Հաջորդ օրը համընդհանուր զորահավաքի մասին հրամանագիր էր ստորագրվել, զինապարտ տղամարդկանց արգելված է լքել երկիրը։ Ծանուցագիրը կարող է հանձնվել օրենսդրությամբ չարգելված ցանկացած վայրում։
Նմանատիպ հոդվածներ
ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Սոթքի ուղղությ...
10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ
Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվա...
09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարու...