ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի Abrams տանկերը` առանց գաղտնի տեխնոլոգիաների
ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի M1 Abrams տանկերը, որոնցից նախապես կհանվեն գաղտնի բարձր տեխնոլոգիական բաղադրիչները, հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյաներին։
«Ուկրաինացիները կստանան տանկեր, որոնք տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած են և չեն պարունակի այնպիսի զգայուն բաղադրիչներ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել»,- ասել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ, որոնց թույլ չի տրվել հրապարակայնորեն խոսել այդ թեմայով»,- գրում է թերթը։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների և ռազմական փորձագետների՝ «դա անհրաժեշտ նախազգուշական միջոց է, եթե Ռուսաստանը գրավի նման տանկ...»։
USA Today-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն ավելի վաղ որոշել էր Ուկրաինային փոխանցել M1 Abrams՝ M1A1 տանկերի հին տարբերակները։ Նշվում է, որ ավելի նոր մոդելները՝ M1A2-ը, ունեն բարելավված ուղղորդման համակարգ՝ համեմատած հին տանկերի հետ:
Մարտին Պենտագոնի խոսնակ Փեթ Ռայդերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային հանձնել M1 Abrams տանկերի հին տարբերակները՝ մատակարարումն արագացնելու համար: Միաժամանակ Ռայդերը չի հստակեցրել, թե Վաշինգտոնը քանի M1A1 տանկ է ցանկանում մատակարարել Կիևին։
Associated Press-ն իր հերթին նշել է, որ սկզբում խոսքը գնում էր Ուկրաինայի համար ավելի նոր տարբերակի՝ M1A2-ի 31 տանկի թողարկման մասին, որը կարող է տևել մեկից երկու տարի։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...
Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականա...