Քադիրովը ՌԴ ՊՆ-ին կոչ է արել կարգավորել «Վագների» խմբի շուրջ իրավիճակը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հորդորել է կարգավորել իրավիճակը «Վագների» խմբի շուրջ։
Քադիրովը դիմել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին՝ խնդրելով ուսումնասիրել «Վագների» խմբի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նա ՌԴ ՊՆ-ին կոչ է արել զինամթերք հատկացնել վագներականներին կամ պարզաբանել նրանց բացակայությունը։
Ինչպես նշել է Քադիրովը, պատերազմի ժամանակ արկերը միշտ քիչ են լինում։
«Ինձ համար տհաճ է լսել Եվգենի Վիկտորովիչի վերջին հայտարարությունները, և կրկնակի տհաճ է, որ ՌԴ ՊՆ ղեկավարությունը չի մեկնաբանում կամ չի հանդիպում «Վագների» խմբի ղեկավարության հետ որևէ որոշում կամ պարզաբանում ընդունելու համար»,- ասել է նա։
Քադիրովն ընդգծել է, որ պետության շահերը և երկրի անվտանգությունը պետք է առաջին տեղում լինեն հատկապես Հատուկ գործողության համատեքստում։ Նա հայտնել է նաեւ, որ «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկները պատրաստ են Արտեմովսկում (Բախմուտ) տեղակայվել «Վագների» թողած դիրքերում։
Ավելի վաղ «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինն ասել է, որ մայիսի 10-ին խումբը Արտեմովսկում դիրքերը հանձնելու է ՌԴ ԶՈւ-ին և թիկունքում սկսելու է վերականգնել ուժերը։
Գործարարի մամուլի ծառայությունը հրապարակել է նաև պաշտոնական հայտարարություն արկերի բացակայության և մեծ կորուստների պատճառով իրենց ստորաբաժանումների ծանր վիճակի մասին։
Պրիգոժինը նաև ընդգծել է, որ ինքը բազմիցս հայտնել է զինամթերքի հետ կապված խնդիրների մասին և ռազմական գերատեսչությունից խնդրել է մատակարարումներ 2023 թվականի մարտից, սակայն խնդիրը երբեք չի լուծվել։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմը ունի 2 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ժամը 07:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հ...
Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ժամը 08:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրադրության փոփոխություն չկա. Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կր...
Ադրբեջանի ԶՈւ-ն Վերին Շորժայի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
Ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականա...