«Պետք չէ առաջ ընկնել». Պեսկովը` Փաշինյանի և Պուտինի նախատեսվող հանդիպման մասին
Հաջորդ շաբաթ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վերաբերյալ որոշակի ծրագրեր քննարկվում են, սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Պետք չէ առաջ ընկնել։ Քննարկվում են որոշակի ծրագրեր: Այս քննարկումն ավարտին հասցնելուն պես մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- նշել է Պեսկովը լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախատեսվում են բանակցություններ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել էր, որ մեկնելու է Մոսկվա: Այս մասին նա հայտնել էր Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման շրջանակում:
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...