«Եթե «դավաճան» բառը Փաշինյանի համար վիրավորանք չի, ինչո՞ւ էին ինձ բերման ենթարկում». Սամվել Վարդանյան
«Հայտարարությունը բավականին ծիծաղելի էր: Այդ կոնտեքստում ինձ համար անհասկանալի է՝ այդ բառից հետո 15-20 կարմիր բերետավորների, թիկնազորի անդամների՝ ինձ բերման ենթարկելը: Առիթը լիներ՝ կհարցնեի՝ եթե վիրավորանք չի իր համար, չի վախենում, ինչո՞ւ են սովորական քաղաքացու հետ նման կերպ վարվում»,- լրագրողի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած Սամվել Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի երեկվա ելույթին:
Հիշեցնենք՝ Փաշինյանն ԱԺ-ում ասել էր հետևյալը. «Ինձ էնքան են ասել՝ դավաճան, որ ես էլ չեմ վախում, որ ինձ ասեն՝ դավաճան»: