Ադրբեջանին չի հաջողվում համոզել․ «Հրապարակ»
«Արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակցի միջեւ վաշինգտոնյան բանակցությունները չնայած հանրային լայն շրջանակների հետաքրքրությունն են շարժել, սակայն ՔՊ-ում հատուկենտ մարդիկ են տեղյակ, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Իշխանական մեր աղբյուրն անկեղծացավ, որ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին պարտադրում են ստորագրել Հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը։ Եվ եթե Հայաստանը դեմ չէ ու վաղուց հրապարակային հայտարարել է, որ Արցախի հարցը չի դիտարկում փաստաթուղթը չստորագրելու նախապայման եւ պատրաստ է փաստացի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ պայմանով, որ արցախցիների անվտանգության երաշխիքներ ստանա, ապա Ադրբեջանին առ այս պահը չի հաջողվում համոզել, որ հրաժարվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից։ Թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, մեր աղբյուրը չմանրամասնեց։ Թեեւ հասկանալի է, որ խոսքն անկլավների մասին է»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Վաշինգտոնում շարունակվում են հայ-ադրբեջանական քննարկումները
Վաշինգտոնում հայ-ադրբեջանական քննարկումներն այսօր ևս շարունակվում են։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսն...