Կրկին երկրաշարժ է եղել Թուրքիայում

Թուրքիայի Ադանա նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարերային աղետների հետևանքների վերացման վարչությանը (ԱՖԱԴ):

 

Գերատեսչության հաղորդագրության համաձայն` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:20-ին Ալադաղլար շրջանում:

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 13,13 կմ խորության վրա:


 

Քաղաքականություն