Հայկ Չոբանյանը թողնում է պաշտոնը․ հայտնի է՝ ինչու
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը թողել է ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը: Այդ մասին նշվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Հարգելի բարեկամներ
Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։
Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:
Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը:
Անցնելով խորհրդատվական աշխատանքի՝ ուզում եմ ընդգծել, որ հասանելի եմ բոլորիդ։ Շարունակենք միասին աշխատել՝ հասնելու մեր ընդհանուր նպատակներին և կարեւոր ազդեցություն ունենալ Հայաստանի զարգացման վրա: Խնդրում եմ լինենք կապի մեջ, եւ դիմեք, եթե որևէ կերպ կարող եմ օգտակար լինել:
Կրկին շնորհակալություն ձեզ վստահության և համագործակցության համար»:
Նմանատիպ հոդվածներ
Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հա...
Մանրամասներ՝ Միրզոյան-Բայրամով բանակցություններից
ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները պատասխանել են լրագրողների հարցերին Վաշինգտոնում ընթացող Հայաստան-Ադրբեջ...
Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար
Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարար...
ՀԱՊԿ-ն չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաստանի...