ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մելիտոպոլում ինքնաշեն սարք է պայթել․ պաշտոնյան հիվանդանոց է տեղափոխվել

Մելիտոպոլում ինքնաշեն սարք է պայթել, երբ Զապորոժիեի մարզի ՆԳ գլխավոր վարչության պետի տեղակալը բացել է տան դարպասը, որպեսզի գնա աշխատանքի։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

 

Քրեական գործ է հարուցվել պաշտոնյայի կյանքի նկատմամբ ոտնձգության փաստով (ՌԴ ՔՕ 222.1 հոդվածի 1-ին մաս և 317 հոդված)։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Պիրոգովի փողոցի բնակելի տներից մեկի մոտ։ Պայթյունից հետո տղամարդը հոսպիտալացվել է։

 

Իրավապահները պարզում են հանցագործության հետ կապ ունեցող անձանց ինքնությունը։