ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հաղթանակի կամրջի շինաղբը թափել են ձորը, իսկ տեղափոխման համար 720. 000 դրամ վերցրել. ԱՀԱԶԱՆԳ
«Երևի բոլորդ գիտեք, որ Երևանի քաղաքապետարանը վերանորոգում է Հաղթանակի կամուրջը։ Այսօր ես ու Արթուր Չախոյանը գնացել էինք աշխատանքներին ծանոթանալու՝ ընդհանուր առմամբ աշխատանքների որակը նորմալ է, բայց վերջնական գնահատական կտանք ավարտից հետո»։ Այս մասին ահազանգում է օգտատեր Էդուարդ Հայրումյանը` ֆեյսբուքյան գրառմանը կից տարածելով տեսանյութ:
«Բայց մինչ այդ առնվազն երկու կոպիտ օրենքի խախտում արդեն շինարարներն արել են, իսկ Երևանի քաղաքապետարանի պատկան մարմինները դա «նկատել չեն ուզեցել»։
Կամուրջի մայթերի նախկին չվնասված ու լավ որակի տոմետները թափել են, որպես աղբ՝ այնինչ դա կարելի էր օգտագործել այլ երկրորդական մայթերի համար։
Շինարարության ընթացքում առաջացած շինաղբի մի մասը թափել են կամուրջի ձորը, մնացածը՝ կամուրջի կողքերը տարբեր տեղերում «քողարկել»։ Այնինչ ըստ քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի տվյալ շինարարական կազմակերպությունը պետք է աղբը տեղափոխեր հատուկ աղբավայր, որի համար պետական բյուջեից նրանց վճարվել է»:
ժամեր առաջ օգտատերը մեկ այլ գրառմամբ տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանը պայմանագրով 720.000 դրամ է հատկացրել Հաղթանակի կամուրջի շինարարական աղբը տեղափոխելու համար, ծավալաթերթում նաև նշված է, որ աղբը պետք է տեղափոխվի 13 կմ հեռու օրինական աղբավայր։
Մանրամասները` տեսանյութում:
[b1c948af6a42482659cb2f2c172510a0.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գնա՜ ստեղից, ի՞նչ եղավ էդ փողը». լարված վիճակ Զարեհ Սինանյանի մասնակցությամբ
Գերմանիայում տեղի ունեցող քննարկման ժամանակ ներկաներից մեկը նստած տեղից բանավիճում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քնն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիմում եմ ՀՀ կառավարությանը և պահանջում շտապ ուշադրություն. Արզաքանցյան
«Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը գրառում է կատարել իր էջում՝ տարածելով տեսանյութ. «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Գասպարյանը հայհոյեց լրագրողներին
Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել նախկին ոստիկանապետ Վլադիմի...