Բախմուտում 20.000 ռուս զինվորական է զոհվել. Քիրբի
ԱՄՆ անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ գնահատականներով՝ Ուկրաինայում դեկտեմբերից ի վեր ավելի քան 20.000 ռուս զինվորական է սպանվել, ևս 80.000-ը՝ վիրավորվել է:
Քիրբիի խոսքով՝ Դոնբասում ռուսական հարձակումն ավարտվել է անհաջողությամբ։ «Ռուսաստանի փորձը՝ հարձակում իրականացնել Դոնբասում, հիմնականում Բախմուտի միջոցով, ձախողվել է»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
20 հազար զոհի կեսը «Վագներ» վարձկան ընկերությունից են, որոնք մարտնչում են արևելյան Բախմուտի ուղղությամբ։
«Սակայն մեր հաշվարկներով, միայն դեկտեմբերից ի վեր ռուսների զոհերի թիվը կազմել է ավելի քան 100 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 20 հազարը սպանված», - ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
Ռուսական ուժերը ներկայումս գրավել են Բախմուտի մեծ մասը, սակայն ուկրաինական զորքերը դեռևս վերահսկում են քաղաքի արևմտյան մի փոքր հատված։
Նմանատիպ հոդվածներ
10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ
Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվա...
09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարու...
Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՀՀ ՊՆ
Ժամը 10:00-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրա...
ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատ...