ԱՄՆ–ն հավատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել
ԱՄՆ–ն ուրախ է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին հյուրընկալելու և բանակցություններին աջակցելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը` պատասխանելով լրագրողի հարցին։
Նա նշել է, որ բանակցությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի հասնելու համար են։
«Պետքարտուղար Բլինկենը պատիվ ունեցավ ողջունել արտաքին գործերի նախարարներին ընթրիքի ժամանակ և ներկա գտնվել Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ուսումնական կենտրոնում լիագումար նիստի բացմանը: Պետքարտուղարը կարծում է, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական խաղաղության հասնելու բանալին է»,– ասել է Պատելը։
Նա շեշտել է, որ պետքարտուղար Բլինկենը խորապես ներգրավված է այս գործում։ Պատելը խոսել է նաև ավագ համակարգող Բոնոյի ակտիվ մասնակցության մասին։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալը հավելել է, որ ԱՄՆ–ն շարունակելու է ուշադրություն դարձնել հարցին, քանի որ հավատում է` այս երկու երկրների միջև հնարավոր է խաղաղություն։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...