18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանում սամբոյի ուսուցիչը մահացու հնարք է ցույց տվել, սպանել աշակերտին

Ադրբեջանցի սամբոյի մարզիչ Մեխաման Խալիլովը մարզման ժամանակ երեխաների վրա մահացու հնարքներ է ցույց տվել՝ տղաներից մեկը մահացել է ողերի կոտրվածքից։ Տեսանյութում երեխան բառիս բուն իմաստով այլեւս չի կարողանում ոտքի վրա կանգնել, սակայն «մարզիչն» օգնելու փոխարեն պարզապես ոտքով հարվածել է նրան՝ թափահարելով նրա ուսերն ու ականջները։ Սամբիստը մնացած երեխաներին ուղղակի գցել է հատակին, իսկ մի քանիսի մազերից էլ քաշել։

 

Միջադեպից անմիջապես հետո Խալիլովը բերման է ենթարկվել։ Այս պահին քրեական գործ է հարուցվել «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողին մահ» հոդվածով։

Քաղաքականություն