Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունեմ․ Արցախի պետնախարար
Հայաստանի իշխանություննների կողմից արված որևէ հայտարարություն ինձ հետ չի քննարկվել որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ։
Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Մետաքսե Հակոբյանի այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ Արցախի իշխանությունները տեղեկացված են իրենց կողմից Արցախի մասով կատարվող բոլոր գործընթացներին։
Պետնախարարը հայտարարեց, որ ինքը Հայաստանի իշխանությունների հետ ուղիղ հաղորդակցություն չունի․
«Պարբերաբար շփումների մեջ եմ իրավական գործընթացներում ներգրավված անձանց հետ։ Այդ շփումների շրջանակներում ներկայացնում եմ իմ առաջարկները։ Ուղիղ հաղորդակցություն Հայաստանի իշխանություննների հետ չունեմ, հետևաբար հաղորդակցում եմ մեր արտաքին գործերի նախարարության հետ»,- ասել է պետնախարարը։
Գուրգեն Ներսիսյանի կարծիքով՝ հիմա Արցախի իշխանությունները մեծ անելիք ունեն Արցախում կատարվողի մասին միջազգային հանրությանը տեղեկացնելու մասով։
Մետաքսե Հակոբյանը նկատել է, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն հակադրվել Հայաստանի իշխանությունների հայտարարություններին։
«Քանի դեռ Հայաստանի իշխանությունները Արցախի իշխանությունների համաձայնությամբ նման քաղաքականություն են վարում , հետևաբար դուք ներսում այդքան էլ անելիք չունեք, ձեր անելիքը դրսում է»,- նկատել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...