«Համերի» վարորդի կալանքը 2 ամսով երկարացվել է
Հանրապետության հրապարակում փետրվարի 10-ի գիշերը երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գեղամ Սահրադյանի կալանքը երկու ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքի երկարացնելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր: Վարորդը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Հասարակության շրջանում տարակուսանք եւ քննադատություն էր առաջացրել այն, որ Երեւանի կենտրոնում մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չէին կարողանում վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...