Գերմանացի մի քանի դիվանագետներ լքել են Ռուսաստանը

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Գերմանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների մի մասի՝ Ռուսաստանից Բեռլին վերադառնալու մասին՝ հստակ չնշելով նրանց թիվը։ Այս մասին հայտնում է Stern-ը՝ վկայակոչելով գերատեսչության մայիսի 1-ի հայտարարությունը։

 

Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ մարտի կեսերին Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների մի շարք աշխատակիցներ լքել են Գերմանիան, քանի որ նրանց գործունեությունը, իբր, «չի համապատասխանում դիվանագիտական ​​կարգավիճակին»։

 

«Ռուսական կառավարությունը խնդրել է լքել երկիրը գերմանական դիվանագիտական առաքելությունների նույնքան աշխատակիցների։ Նրանք Ռուսաստանից հեռացել են այսօր՝ մայիսի 1-ին»,- ասվում է լրատվամիջոցի վկայակոչած փաստաթղթում։

 

Ավելի քան 20 գերմանացի դիվանագետների Ռուսաստանի Դաշնությունից արտաքսելու մասին ապրիլի 22-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս քայլը Մոսկվայի պատասխանն էր ռուս դիվանագետներին երկրից զանգվածաբար արտաքսելու Բեռլինի որոշմանը։

 

ՌԴ ԱԳՆ-ն այնուհետ նշել է, որ նման գործողությունները նպատակ ունեն խաթարել ռուս-գերմանական հարաբերությունները, այդ թվում՝ դիվանագիտական ​​հարթություններում։ Գերմանիայի որոշումը դատապարտել է ՌԴ ԱԳՆ-ն։