Բեռնի Սանդերսը՝ Բայդենի վերընտրվելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է վերընտրվել 2024 թվականին, հայտարարել է դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը, գրում է The Hill-ը։ Փոխանցում է gazeta.ru-ն։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը մեծ տարբերությամբ հաղթելու հնարավորություն ունի.
«Եթե դուք հավատում եք ժողովրդավարությանը, ցանկանում եք, որ ավելի շատ մարդիկ քվեարկեն, կարծում եմ, որ ընտրությունը բավականին պարզ է: Եվ այդ ընտրությունը Բայդենն է։ Եթե դեմոկրատները և նախագահը սկսեն աշխատել բանվոր դասակարգի մարդկանց համար, ես կարծում եմ, որ Բայդենը կհաղթի մեծ տարբերությամբ», - ասել է Սանդերսը, ով 2020 թվականի ընտրություններում Բայդենի հետ զուգահեռ առաջադրվել է նախագահի պաշտոնում:
Ինչպես նշել է Սանդերսը, ԱՄՆ գործող նախագահն իրականում միակ ընտրությունն է Հանրապետական կուսակցության հակառակորդների ֆոնին: Նա նաև հավելել է, որ շատ հանրապետականներ, իբր, չեն հավատում ժողովրդավարությանը, քանի որ նրանք աջակցում են 2020 թվականի նախընտրական արշավում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին ենթադրություններին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...