Առաջիկա 5 տարում արհեստական բանականությունն աշխարհում կկրճատի 26 մլն աշխատատեղ. զեկույց
Առաջիկա հինգ տարվա ընթացքում արհեստական բանականությունը (ԱԲ) կկրճատի աշխարհում աշխատատեղերի գրեթե մեկ քառորդը. խոսքը 26 մլն աշխատատեղի մասին է։ Աշխատատեղերի կրճատման վրա կազդեն նաև թվայնացումը, անցումը մաքուր էներգիային և մատակարարման շղթաների վերաբաշխումը: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցում, գրում է Bloomberg-ը։
Ըստ ՀԲ-ի՝ սկզբնական փուլերում մարդկանց աշխատանքում արհեստական բանականության ներդրումը կհանգեցնի աշխատաշուկայի խաթարման։ Միևնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ տարում նոր տեխնոլոգիաների մեծ մասի ազդեցությունը աշխատաշուկայում դրական կլինի։ Համաշխարհային բանկի վերլուծաբանների կարծիքով՝ կիբերանվտանգության, մեծ տվյալների և կայուն կառավարման տեխնոլոգիաների մասնագետների անհրաժեշտությունը կդառնան աշխարհում զբաղվածության աճի հիմնական գործոնները։
Սակայն զեկույցում նաև նշվում է, որ ChatGPT-ի նման տեխնոլոգիաների առաջացումն ավտոմատացնելու կամ փոխարինելու է այն պաշտոններն ու աշխատատեղերը, որոնք կապված են հաղորդակցության և գործընթացների համակարգման հետ: Համաշխարհային բանկի կողմից հարցված 800 ընկերության մոտ 75%-ն ասել է, որ պատրաստվում է արհեստական բանականության տեխնոլոգիան ներդնել իրենց աշխատանքում առաջիկա հինգ տարում: Նրանց հաշվարկներով՝ արդյունքում կկրճատվի մինչև 26 մլն աշխատատեղ։ Կրճատումները կանդրադառնան վարչական և հաշվապահական պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներին, այդ թվում՝ գանձապահներին և հաշվապահներին:
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
«Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին»․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից իրականացվող էներգետիկ, տնտեսական,...
Անվճար սնունդ չեն տվել, վաճառել են. ավիաընկերության ինքնաթիռը փոխել է անունն ու չվերթի համարը․ «Հետք»
Կարեն Գասպարյանը երեկ՝ մայիսի 7-ին, ժամը 10:21-ի «FLYONE ARMENIA» ավիաընկերության Երևան-Դուբայ չվերթով Դուբայ է մեկնել։...