ԱՄՆ-ի Zuni հրթիռները Ուկրաինայում են
Ուկրաինական զորքերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հրապարակել է Սու-25 ինքնաթիռի լուսանկարը՝ Zuni ավիացիոն հրթիռներով, որոնք ԱՄՆ-ը խոստացել էր փոխանցել Ուկրաինային, գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։
Հունվարի սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային է փոխանցում չորս հազար չկառավարվող «օդ-երկիր» Zuni հրթիռներ։
Պենտագոնը հրապարակել էր սպառազինության ցանկը, որը պետք է ներառվեր Ուկրաինային ամերիկյան նոր ռազմական օգնության մեջ։
Ռուսաստանը ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու համար։
[7eef5739734c43b4480c498d34d36bfe.png]
Նմանատիպ հոդվածներ
ժամը 10:25-ի դրությամբ հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՀՀ ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատ...
Պաշտպանության նախարարությունը նոր հայտարարություն է տարածել
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Սոթքի ուղղությ...
10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է. ՀՀ ՊՆ
Ժամը 10:10 դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվա...
09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ժամը 09:45-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարու...