«Ունենք 4 տարբերակ». Դավիթ Բաբայան
«Ընդհանրապես նույնիսկ եթե, այնտեղ ադրբեջանական որևէ ներկայացուցչություն չլիներ, այդ «էկոակտիվիստերը» կոչված ստի, դուրս գային մեկ է շրջափակումը չէր վերանա, որովհետև Հակարի կամուրջի մոտ արդեն տեղադրված է անցակետ՝ կողբել են Արցախը։ Դա մի պատնեշ է, որ փակում է ելքն ու մուտքը Արցախի։ Բայց նրանք գնացին ավելի վատ ճանապարհով, էլ ավելի նվաստացուցիչ ճանապարհով՝ Ռուսաստանի համար։ Ի՞նչ է նշանակում կանգնեցնել հումանիտար բեռները, այն էլ խաղաղապահ առաքելության։ Մենք ունենք իսկապես շատ լուրջ պահանջ մի շարք հարցերի պատասխանելու։ Սրանք այն բանալի հարցերն են, որոնց պատասխանը պետք է ստաանաք շատ շուտ։ Որովհետև ի՞նչ է նշանակում թույլ տալ, ով ասես գա այնտեղ մտնի։ Ադրբեջանի այսպիսի պահվածքի հիմքը կարող է լինել երկու բան՝ կամ ինչ-որ մեկը դրսից նրան հզոր մեջք է կանգնել և ասում է որևէ բանից մի վախեցիր, այդպես էլ քեզ պահիր Ռուսաստանի դեմ մենք քո մեջքին կանգնած ենք։ Թուրքիան է դա, կամ չգիտեմ այլ երկներ ։ Երկրորդը, որ բացթողություն է, ուղղակի աչքակապություն է»։ «Հարցազրույց»-ի եթերում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ու ապագայի հետ կապված հարցերին:
«Ունենք 4 տարբերակ. շատ բարդ է, բայց պետք է ասեմ: Մեկը՝ այս իրավիճակի ստատուս քվոյի պահպանումն է, եթե խաղաղապահները լիարժեք իրականացնում են իրենց պարտականությունը, տեսնենք՝ հետո ինչ է լինում: Մյուսը կարող է բերել ցեղասպանության, եթե Ադրբեջանն իր նպատակներին հասնի: Երրորդը՝ ժողովրդի զանգվածային դուրս գալն է Արցախից՝ չընդունելով Ադրբեջանի պահանջները, և վերջապես՝ պայքար։
Պետք է բոլոր հաշվարկներն անենք, գցենք-բռնենք, տեսնենք՝ ինչ ենք անում, բայց այս 4 տարբերակն է, 4 տարբերակից այն կողմ բան չկա»,- հավելել է պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...