Լեհաստանը չպետք է գոյություն ունենա. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է դադարեցնել դիվանագիտական հարաբերությունները Լեհաստանի հետ՝ երկրի իշխանությունների ռուսաֆոբ դիրքորոշման համար:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեհաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ պահպանելու իմաստ չունի՝ նրանց ռուսաֆոբ դիրքորոշման պատճառով։
Դմիտրի Անատոլևիչը Վարշավայում դեսպանատան ռուսական դպրոցի գրավման ֆոնին ընդգծել է Լեհաստանի իշխանությունների դերը ուկրաինական հակամարտությունում։
«Մեզ համար Լեհաստանը չպետք է գոյություն ունենա, քանի դեռ ռուսաֆոբներն են այնտեղ իշխանության ղեկին, իսկ Ուկրաինան լի է լեհ վարձկաններով, որոնց պետք է անխղճորեն ոչնչացնել առնետների պես»,- իր սոցցանցում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Ռուսաստանը նախատեսում է բողոքել Լեհաստանի իշխանությունների անօրինական գործողությունների դեմ այն բանից հետո, երբ ուժայինները այսօր ապօրինի ներխուժել են Վարշավայում ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
«Ապրելու երկիրը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է մասնակցել և հաղթել Երևանի ավագանու ընտրություններում։ Կուսակցության...
Ղրիմը Ռուսաստանի Դաշնության տարածք է. Թուրքիայի նախագահի թեկնածու
Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Ղրիմ...
Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպառազինությունը. Արմեն Գրիգորյան
ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը չի ստանում Ռուսաստանից պատվիրված սպա...