ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր դպրոցներում և հիվանդանոցներում ամեն ինչ պետք է լինի նորը․ Փաշինյանը Տավուշում է
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Առավոտյան նա այցելել է Նոյեմբերյան, որտեղ ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկզբին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները կապահովի նոր գույքով:
Հաջորդիվ ծանոթացա Նոյեմբերյանի փողոցներից մեկում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացված 200 մետր երկարությամբ փողոցի տուֆապատման աշխատանքներին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է 29 մլն դրամ, որից 19 մլն-ը՝ պետբյուջեից»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ադրբեջանը փակել Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ միջոցառում է անցկացրել։ Միջոցառում է...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...