ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուման քաղաքում հրթիռը հարվածել է ինը հարկանի բնակելի շենքին. զոհեր կան
Ուկրաինայի Չերկասի շրջանի Ուման քաղաքում հրթիռը հարվածել է ինը հարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է շրջանի վարչակազմը։
Եվս ինը մարդ հոսպիտալացվել է։ Հաղորդվում է, որ փլուզվել է շենքի մուտքը: Փրկարարներն ապամոնտաժում են Ումանիի փլատակները ։ Ուկրաինայի Որոշ մարզերում հայտարարվել է օդային տագնապ: Նախագահի գրասենյակից կոչ են արել չանտեսել այն եւ անցնել թաքստոցներ։
Ումանում եռօրյա սուգ Է հայտարարվել հրթիռային հարվածի հետեւանքով զոհվածների հիշատակին: Քաղաքային խորհուրդը նաև հայտնում է, որ անորոշ ժամանակով չեղյալ են հայտարարվել բոլոր ժամանցային միջոցառումները: