ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը աղյուսով բանկ է թալանել․ ԱՄՆ
ԱՄՆ-ում տղամարդը աղյուսով բանկ է թալանել, գրում է Complex-ը։ Այժմ ոստիկանությունը փնտրում է նրան։
Ըստ ոստիկանության՝ կասկածյալը գանձապահից պահանջել է 50.000 դոլար կանխիկ գումար։ Բանկի աշխատակցին վախեցնելու համար տղամարդը աղյուս է դրել սեղանին։ Հաղորդվում է, որ ի վերջո ամերիկացին լքել է բաժինը ընդամենը 500 դոլարով։
Չնայած այն հանգամանքին, որ կողոպտիչը ֆիքսվել է տեսախցիկներով, ոստիկաններին դեռ չի հաջողվել ձերբակալել նրան և պարզել տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։
Ոստիկանները սոցցանցերում կադրեր են տեղադրել դեպքի վայրից և մարդկանց խնդրում են ցանկացած օգնություն ցուցաբերել հետաքննությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ադրբեջանը փակել Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ միջոցառում է անցկացրել։ Միջոցառում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը թրով ներխուժել է սննդի կետ և մեկ տուփ ծխախոտ պահանջել․ ՌԴ
ՌԴ Օրենբուրգի մարզում 48-ամյա տղամարդը թրով սննդի կետ է թալանել։ Այս մասին հայտնում է հասարակական «Overheard Orenburg»-ը...