ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մոլոտովի կոկտեյլ» են նետել Կիպրոսում ՌԴ մշակույթի և գիտության կենտրոնի շենքի վրա․ այն այրվում է
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հրդեհվել է Ռուսաստանի մշակույթի և գիտության կենտրոնի շենքը: Ականատեսների խոսքով, շենքի ուղղությամբ է նետվել «Մոլոտովի կոկտեյլ», որը հայտնի է որպես բենզինով պայթուցիկ, շշառումբ, աղքատի նռնակ, կրակային պայթուցիկ անուններով: Այս մասին ТАСС ռուսական գործակալությանը հայտնել է կենտրոնի ղեկավար Ալինա Ռադչենկոն։
«Երկու ուժեղ հարված է եղել, պատն ու տանիքը այրվել են: Մարդիկ տարհանվել են: Ոստիկանությունը շրջափակել է շենքը, տեղում աշխատում են հրշեջները»,- ասել է Ռադչենկոն։