Հասարակություն
Փաշինյանը կհանդիպի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողներին․ Նորիկյան
Ապրիլի 27-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների հանդիպումը։ Այս մասին հայտնում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Հանդիպումը լինելու է փակ, որին մասնակցելու են բացառապես զոհված զինծառայողների ծնողները։
Հիշեցնենք, որ Ազատ գյուղի զինվորական կացարանում հունվարի 19-ի հրդեհից զոհված15 զինծառայողների ծնողերն օրեր առաջ փակել էին կառավարության շենքին հարակից Տիգրան Մեծ պողոտան, այնուհետև Ամիրյան փողոցը՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0