Նոր մանրամասներ. «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել. Միքայել Արզումանյանի պաշտպան
Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հերքում է քննչական կոմիտեի վարկածը, այն մասին, թե Արզումանյանը «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։
Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այլ մարդկանց դեմքը «պարզեցնելու» համար։
«Քրեական գործում ապացույցները կան, որ իրականում «Արեգա» բարձունքը հետ չի գրավվել, այնտեղ միայն որոշակի հաջողություն է եղել։ Իսկ այն անձինք, որոնք ներկա են եղել այնտեղ` ունեն որաշակի խնդիրներ այլ ցուցմունքներ տալու։ Մենք հիմնավորել ենք, թե ով ինչի համար է նման ցուցմունք տվել»,– հայտարարել է նա։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստն է։ Գործի քննությունն ընթանում էր դռնփակ ռեժիմով:
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. զոհեր և վիրավորներ չեն եղել. այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնո...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադ...
Նահանջել են ազատագրած բարձունքից․ մանրամասներ՝ «Արեգա» բարձունքի և Շուշի քաղաքի կորստից․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020թ․ արցախյան 44-օր...