Չնայած կրակոցներին՝ գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով․ Սոթքի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթք գյուղում այժմ ակտիվ գարնանացանի շրջան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է  Սոթքի գյուղապետ Սեւակ Խաչատրյանը, և նշել,  որ չնայած ադրբեջանական կողմի պարբերական կրակոցներին՝ գյուղացիները շարունակում են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:

 

Ըստ Խաչատրյանի ՝  այս շրջանում բնակիչների միակ ապրուստի միջոցը հողագործությունն է:

 

«Գյուղում վերջին շրջանում կրակոցներ չեն լսվել: Կրակոցներն այս պահին գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարում: Բնակիչների այն գիտակումը, որ սա իրենց հողն է, այստեղ են շարունակում ապրել»,- լրատվականին ասել է  գյուղապետը:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը:

Քաղաքականություն