Շումախերի հետ կեղծ հարցազրույց հրապարակելու համար խմբագիրն ազատվել է աշխատանքից
Գերմանական Die Aktuelle ամսագրի գլխավոր խմբագիր Անն Հոֆմանը հեռացվել է աշխատանքից՝ մրցարշավորդ Միխայել Շումախերի հետ կեղծ հարցազրույց հրապարակելու համար:
Funke Mediengruppe հրատարակչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հարցազրույցը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։
«Այս անճաշակ ու ապակողմնորոշիչ հոդվածը երբեք չպետք է հայտնվեր։ Սա ոչ մի կերպ չի համապատասխանում լրագրության այն չափանիշներին, որոնք մենք և մեր ընթերցողները ակնկալում էին Funke նման հրատարակիչից»,- ասված է հաղորդագրությունում :
Հարցազրույցը հրապարակվել է այս շաբաթ Die Aktuelle-ում։ 2013 թվականից Շումախերը գլխի ծանր վնասվածքից հետո հանրությանը չի երևացել և ընդգծվել է, որ սա բացառիկ հարցազրույց է։ Փաստորեն, տեքստը բաղկացած է եղել կեղծ մեջբերումներից։ Հոդվածը նվիրված էր վթարից հետո նախկին մրցարշավորդի ընտանեկան կյանքին և նրա առողջությանը։
Պարբերականը միաժամանակ նշել է, որ հոդվածի աղբյուրը «արհեստական ինտելեկտի հետ կապված» կայք է։ Բայց միայն տեքստի վերջում պարզ դարձել, որ այն ամբողջությամբ գեներացվել է նեյրոնային ցանցի կողմից։
Շումախերի ընտանիքը պատրաստվում է դատի տալ ամսագրին։
Նմանատիպ հոդվածներ
Հեղուկ գազի գինը մեկ գիշերվա մեջ դարձավ 170 դրամ. պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային
Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ...
Եռաբլուրում ադրբեջանցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ ծիսակարգ է արել. 168 ժամ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռա...