Ովքեր են եղել Հալաբյան փողոցում ծեծկռտուքի մասնակիցները
Ապրիլի 22-ին ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 31 հասցեի մոտ տեղի է ունեցել ավտովթար, որից հետո այն վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Նելսոն Ասատրյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Տիգրան Քալանդարյանը, 20-ամյա Էդուարդ Հարությունյանը, 51-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, 43-ամյա Արտավազդ Սարգսյանը, 32-ամյա Նարեկ Պետրոսյանը և 24-ամյա Հայկ Մովսիսյանը։ Իսկ 15-ամյա Լյուդվիգ Ա․-ն ներկայացվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։
Արդեն Ոստիկանության Մաշտոցի բաժնում Ն․ Ասատրյանը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, ապա հարվածել և կոտրել 3-րդ հարկի միջացքի պատուհանի ապակին։
Դեպքի նյութերը ներկայացվել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
Հեղուկ գազի գինը մեկ գիշերվա մեջ դարձավ 170 դրամ. պատգամավոր Արթուր Խաչատրյան
«Աննախադեպ ցածր գնաճի» պայմաններում հեղուկ գազի գինը, մեկ գիշերվա մեջ, 120-ից դարձավ 170 դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությու...
Կենդանապաշտպաններն այսօր այցելել են տեսանյութում շանը ծեծող տղային
Այսօր մի խումբ կենդանապաշտպաններ այցելել են աղմկահարույց տեսանյութի տղային, որը բռնություն էր գործադրում շան նկատմամբ եւ...
Եռաբլուրում ադրբեջանցին Վազգեն Սարգսյանի շիրմաքարի մոտ ծիսակարգ է արել. 168 ժամ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռա...