Տղամարդը համաքաղաքացու ոսկյա զարդերը գողացել և գրավադրել էր բանկում
Ապրիլի 21-ին, ժամը 21.46-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած գավառցի 62-ամյա կինը հայտնել էր, որ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 23.50-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում հայտնաբերել, նշված գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Բաժնում նա խոստովանել է, որ համաքաղաքացու բնակարանից ոսկյա զարդերը գողացել է ինքը:
Նաև հայտնել է, որ զարդերը գրավադրել է բանկերից մեկի Գավառի մասնաճյուղում: 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ միջոցառում է անցկացրել։ Միջոցառում է...