Կնշվի՞ արդյոք Քաղաքացու օրը այս տարի. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը փորձել է պարզել` արդյոք այս տարի կնշվի Քաղաքացու օրը, որը 2020-ին չնշվեց կորոնավիրուսի պատճառով, 2021-ին՝ պատերազմի պատճառով։
«Մենք մի քանի օր է՝ փորձում ենք կառավարությունից ստանալ այս հարցի պատասխանը, չի հաջողվում։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից ոմանց հետ հարցուփորձից պարզ դարձավ, որ նրանք արդեն մոռացել են, որ նման տոն կա, ուստի խոստովանեցին, որ գաղափար չունեն՝ այս տարի ինչ-որ ձևով այն կնշվի, թե ոչ»,– գրում է թերթը:
2019-ին «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարվեց փոփոխություն, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր:
Պարբերականը շեշտում է` այսօր փաստ է, որ գործող իշխանությունները մինչ օրս ընդամենը մեկ անգամ են նշել այդ արհեստածին տոնը՝ 2019-ին, երբ Երևանի փողոցներում տոնական միջոցառումներ էին կազմակերպվել, անգամ Մաշտոցի պողոտայում խորոված էին անում, որին մասնակցում էին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...