Ռուսական ձկնորսական նավ է բռնկվել. անհետ կորածներ կան

Հարավային Կորեայի Ուլսան քաղաքի ջրերում բռնկվել է ռուսական ձկնորսական նավը, ինչի հետևանքով չորս մարդ անհետ կորել է։ Այս մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով առափնյա պահպանությանը։

 

Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 25 մարդ, բոլորը ՌԴ քաղաքացիներ են։ Հարավային Կորեայի իշխանությունները փրկել են 21 մարդու, որոնցից 19-ը չեն տուժել, 2-ը թեթեւ վնասվածքներ են ստացել։

 

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 00:43-ին, 769 տոննա տեղաշարժով նավը, որը տեղափոխում էր 100 տոննա ծովամթերք, ուղեւորվում էր դեպի Ռուսաստան։ Աղետի ազդանշան ստանալուց հետո Հարավային Կորեայի առափնյա պահպանությունը փրկարար նավ է ուղարկել։ Հարավային Կորեան շարունակում է անձնակազմի չորս անդամների որոնումները։

 

Քաղաքականություն