Հայտնի է` ինչու է Մասկը մեկ օրում կորցրել 12,6 մլրդ դոլար

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեկ օրում զրկվել է իր կարողության 7 տոկոսից՝ Tesla ընկերության հաշվետվության հրապարակումից և Starship հրթիռի կործանումից հետո, հետևում է Bloomberg Billionaires Index(BBI) տվյալներից։ Այս մասին գրում է  «Прайм»-ը։

 

Ապրիլի 20-ին SpaceX-ի արտադրած ամենահզոր տիեզերանավը՝ Starship հրթիռը, պայթել է արձակման ժամանակ, մոտ 38 կիլոմետր բարձրության վրա: 

 

Նույն օրը Մասկի մյուս ընկերությունը՝ Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն, զեկուցել է շահույթի 24% կրճատման մասին, ինչի ֆոնին ձեռնարկության բաժնետոմսերը էժանացել են 9,75%-ով:

 

BBI-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը կրճատվել է 12,6 մլրդ դոլարով (7%)՝ դառնալով աշխարհում ամենամեծ օրական կորուստը: Ներկայումս գործարարի կարողությունը գնահատվում է 164 մլրդ դոլար։

Քաղաքականություն