Ազատ գյուղում զոհված 15 զինծառայողի հարազատները փակել են Ամիրյան փողոցը

Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի հարազատները փակել են Ամիրյան փողոցը: 

 

Նրանք ժամանակ էին տվել, որպեսզի իրենց ընդունի Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն նրանցի ոչ մեկը չի հանդիպել ծնողների հետ։

 

«Առ այս պահը որևէ պաշտոնական պատասխան չկա՝ հանդիպում լինելո՞ւ է, թե՞ ոչ», - կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։

 

 

Ավելի վաղ  հաղորդել էինք, որ Ազատում զոհված զինծառայողների հարազատները փակել էին Կառավարության կից փողոցը: 

 

Նրանք պահանջում էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը  պատասխանեն իրենց հարցերին, ներկայացնեն բացատրություններ` իրենց որդիների զոհվելու հանգամանքների կապակցությամբ։

 

 

 

Քաղաքականություն