«Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները կընդարձակվեն. Գնել Սանոսյան
Նախատեսվում է բարելավել «Զվարթնոց» օդանավակայանի շենքային պայմանները և մի շարք ծառայություններ ավելացնել։ Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի կատարողականի ներկայացնելիս այս մասին ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է հանձնաժողով, և «Զվարթնոց» օդանավակայանի գործընկերների հետ փորձում ենք աշխատանքներ տանել։ Իրենք շենքային պայմանները բարելավելու, ընդարձակելու, ինչպես նաև մի շարք ծառայություններ ավելացնելու ներդրումային ծրագիր ունեն։ Հաշվի առնելով, որ դա ՀՀ կառավարության հետ պայմանագրի մաս է կազմելու, փորձում ենք քննարկել, թե ինչ կարելի է անել»,– ասել է Սանոսյանը։
Նա նշեց, որ այսօր ուղևորաշրջանառության 25 տոկոսը բաժին է ընկնում հայկական ավիաուղիներին, «Զվարթնոցում» օրական մինչև 96 ինքնաթիռ է վայրէջք կատարում կամ թռչում։ Այս ամենն էլ հանգեցրել է նրան, որ «Զվարթնոցը» գերծանրաբեռնված է աշխատում։
Սանոսյանի խոսքով` այժմ Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքներ են տարվում, որպեսզի Հարավարևմտյան թաղամասից դեպի օդանավակայան տանող ճանապարհը բարեկարգվի և այդ երթուղին ավելի հեշտացվի։
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...