Մարգարայի կամուրջը պատրաստ է շահագործման․ Գնել Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով՝ Մարգարայի կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման:
Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոսելով Մարգարայի կամուրջի շուրջ իրականացրած ուսումնասիրությունների մասին։
«Մարգարայի կամուրջի աշխատանքների մի մասը մեր տիրույթում է, և մենք իրականացրել ենք ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ կամուրջը գտնվում է բավականին լավ վիճակում և պատրաստ է շահագործման: Կամուրջի միակ խնդիրը այն է, որ նեղ է և ենթակա է միակողմանի երթևեկության: Հետագայում, կախված գործընթացից, եթե գա մի ժամանակ՝ երթևեկությունը ավելանա և կարիքը լինի՝ կամ պետք է կամուրջը լայնացնել, կամ նորը կառուցել, բայց, կարծում եմ, անհրաժեշտության դեպքում ճիշտ կլինի երկրորդը կառուցել»,- եզրափակել է Սանոսյանը
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...