Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարը անսպասելի ստուգումից հետո զրկվել է պաշտոնից

Ծովակալ Սերգեյ Ավակյանցն այլևս չի ղեկավարում Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, հանդիպման ժամանակ ասել է Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում ՌԴ նախագահի բանագնաց Յուրի Տրուտնևը։ 

 

Նրա խոսքով՝ ինքը նշանակվել է ռազմամարզական պատրաստության եւ հայրենասիրական դաստիարակության կենտրոնների պատասխանատու շտաբի պետի պաշտոնում։

Յուրաքանչյուր կենտրոնում կսկսի վերապատրաստվել 300 հոգուց բաղկացած հերթափոխ: Կենտրոնները նախատեսվում է բացել մայիսին։ Տարվա ընթացքում կվերապատրաստվի առնվազն 9000 մարդ։ Կենտրոնները կպատրաստեն և կկրթեն 14-35 տարեկան երիտասարդների, այդ թվում՝ դպրոցականների և ուսանողների։

 

«Այս կենտրոնական կառույցը, ըստ էության, նախագահի կողմից առաջադրված առաջադրանքի իրականացման շտաբը կգլխավորի ծովակալ Ավակյանցը, ով մինչև վերջերս ղեկավարում էր Խաղաղօվկիանոսյան նավատորմը»,- ասել է Տրուտնևը։

 

Ծովակալ Ավակյանցը Խաղաղօվկիանոսյան նավատորմի ղեկավարությունը ստանձնել է 2012թ: Մինչ այդ նա ծառայել է Հյուսիսային նավատորմի շտաբում, եղել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալը։

 

Նշենք, որ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ստորաբաժանումները մասնակցում են ռազմական գործողություններին Ուկրաինայի տարածքում։

 

 

Քաղաքականություն