«Հնարավոր է, որ պաշտոնական Երևանն ավելի պատրաստված լիներ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ապրիլի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պետական իշխանության մարմինների, ինչպես նաև Ռուսաստանի առաջատար գիտափորձագիտական կենտրոնների ներկայացուցիչները: Տասմագամբետովը անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և գնահատել ռազմաքաղաքական դրությունը հարավային Կովկասում։
«Անշուշտ, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցով։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին տեղեկատվական-վերլուծական մի կենտրոն ունենար, եթե այդ կենտրոնի մասնագետներն իրականացնեին, այսպես ասենք, նախապատերազմական իրավիճակի ակտիվ մոնիտորինգ, մոդելավորեին այս կամ այն իրադարձությունների հնարավոր զարգացումը՝ հաշվի առնելով տարբեր գործոններ, հնարավոր է, որ պաշտոնական Երևանն ավելի պատրաստված լիներ, իսկ ինչ-որ հանգամանքներում ավելի շահեկան գործեր, այսինքն, կանխատեսելով իրադարձությունները», - հայտարարել է Տասմագամբետովը։
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...