Արամ Նիկոլյանը` իր մուտքը պետական կառույցներ արգելվելու մասին

Ադրբեջանի դրոշն այրելու և միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։

 

Տեղեկության իսկությունը ստուգելու համար Auroranews-ը կապ հաստատեց Արամ Նիկոլյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում այս տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց` նշելով. 

 

«Ներողություն եմ խնդրում, հարցազրույցներ չեմ տալիս, մոտ օրերս պրեսս ռելիզով կտեղեկացնեմ, այս պահին չեմ ցանկանում խոսել»,- ասաց Նիկոլյանը:

 

Ինչպես հայտնի է, ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը՝ դրանով իսկ Ադրբեջանի համար ստեղծելով հիմքեր՝ շահարկումների ու միջազգային հարթակներում Հայաստանում կայանալիք առաջնությունները կասկածի տակ դնելու համար։

 

 

Քաղաքականություն