Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է
Ադրբեջանի դրոշն այրելու և միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը
Լրատվականի տեղեկություններով՝ նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։
Ինչպես հայտնի է, ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը՝ դրանով իսկ Ադրբեջանի համար ստեղծելով հիմքեր՝ շահարկումների ու միջազգային հարթակներում Հայաստանում կայանալիք առաջնությունները կասկածի տակ դնելու համար։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն Արամ Նիկոլյանը հեղինակել և կարել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը ներկա ներկայացուցիչների զգեստները, այդ թվում՝ Ադրբեջանի դրոշովը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...