Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական անփութության հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Քրեական գործը վերաբերում է Արամի փողոցում գտնվող հուշարձան– շենքերից մեկին վնաս հասցնելու դեպքին։
Ըստ հաղորդագրության` Տիգրան Բարսեղյանը (Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրել է 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը), առանց ՀՀ մշակույթի նախարարության մասնագիտական եզրակացության և համաձայնության, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպության շենքի հարևանությամբ:
Ընկերությունը նույն թվականի սեպտեմբերի 20-ին շինարարական կապալի պայմանագիր է կնքել համապատասխան լիցենզիա ունեցող «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության հետ, որը նշված տարածքում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքները:
«Շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան–շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործի շրջանակում Բարսեղյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն), իսկ «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն Հ.Հ.-ի նկատմամբ` 264-րդ հոդվածի 4-րդ մասով (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը):
ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը 2023 թվականի մարտի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Ինչպե՞ս կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հետև...
Կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել․ Գյումրիի քաղաքապետարան
Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են. «Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյ...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...