ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ
Ապրիլի 16-ին, ժամը 10:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են Toyota Camry (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1987 թ.) և Infiniti (վարորդ՝ Է. Շ. Ու., ծնված 1982 թ., Լիբանանի քաղաքացի) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենաներից։
Infiniti մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ. Տ.-ին (ծնված 1966 թ․) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և մյուս ուղևոր Ն. Գ.-ն (ծնված 1958 թ․) հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Infiniti մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: