Թրամփին և Մասկին հրավիրել են Ղրիմ
Ղրիմի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի գործարար Իլոն Մասկին հրավիրել է այցելել թերակղզի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պատրաստ ենք հրավիրել Իլոն Մասկին, որպեսզի նա ամեն ինչ տեղում տեսնի։ Համոզված եմ, որ եթե Թրամփը ցանկանա գալ մեզ մոտ, մենք նրան կդիմավորենք։ Նա կգա որպես մի մարդ, կմեկնի որպես այլ մարդ։ Եվ շատ հարցեր այլ կերպ կլուծվեն նրա այցից հետո»,-ասել է նա։
2022–ի հոկտեմբերին Մասկն Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրն էր առաջարկել։ Մասնավորապես, նա կոչ էր արել Ղրիմը ճանաչել ռուսական տարածք և ՄԱԿ-ի հսկողության ներքո կրկին հանրաքվեներ անցկացնել վերջերս Ռուսաստանին միացած տարածքներում: Գործարարի հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել։
Հետագայում Bloomberg-ը գրել էր, որ Մասկի դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ խնդիր է դարձել Սպիտակ տան համար։ Գործարարը նաև նախազգուշացրել էր Ուկրաինային, որ Ղրիմը գրավելու փորձերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...