Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ-ները հայտարարել են բանակցությունների հնարավոր շարունակաման մասին
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները երկու երկրների միջև առաջացած լարվածության ֆոնին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել են բանակցությունների և այցերի շարունակման հնարավորության մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությանը։
«Ապրիլի 14-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը։ Կողմերը հայտարարել են բանակցությունները շարունակելու և անհրաժեշտության դեպքում երկկողմ այցեր իրականացնելու հնարավորության մասին»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները, որոնք վերջին տարիներին բազմիցս ճգնաժամեր են ապրել, հասել են իրենց ամենացածր կետին: Օրերս երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները նոտաներ փոխանակեցին` միմյանց մեղադրելով ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Վերջին երկու ամսում Ադրբեջանում Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ավելի քան 50 մարդ է ձերբակալվել:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...