![Առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը վաղուց Թուրքիայի կազմում կլիներ․ ռուս պատգամավոր](https://auroranews.am/storage/img/base_image/old/973aca146f2771ffbb0bce0f8b3529b5.webp)
Առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը վաղուց Թուրքիայի կազմում կլիներ․ ռուս պատգամավոր
![Առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը վաղուց Թուրքիայի կազմում կլիներ․ ռուս պատգամավոր](https://auroranews.am/storage/img/base_image/old/973aca146f2771ffbb0bce0f8b3529b5.webp)
«Միասնական Ռոսիա» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովն ասել է, որ եթե չլիներ ՀԱՊԿ-ն, Հայաստանը կլիներ Թուրքիայի կազմում։
Իշխող կուսակցության պատգամավորն այդպիսի հայտարարություն է արել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունից հետո, թե Երեւանն ակնկալում է ՀԱՊԿ-ից ճանաչել Հայաստանի սահմանը եւ պաշտպանել այն։
Ֆեդորովը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ այն ենթադրությունը, թե ՀԱՊԿ-ը ինչ-որ բանով պարտք է Երևանին, «սխալ է և ոչ կոմպետենտ»։
«Ավելի շուտ Հայաստանը պետք է երախտապարտ լինի այս կազմակերպությանը։ Չէ՞ որ եթե չլիներ ՀԱՊԿ-ն, Հայաստանը վաղուց Թուրքիայի մաս կլիներ»,- նշել է Ֆեդորովը։
Ըստ նրա, ՀԱՊԿ-ն չպետք է Հայաստանին զենք մատակարարի պայմանագրերից ու արտադրողների հնարավորություններից դուրս։
Իշխանական պատգամավորն ավելի հեռու է գնացել և պնդել, թե «միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը ապօրինի է դուրս եկել ԽՍՀՄ կազմից, քանի որ չի ավարտել ընթացակարգը», և այդ պատճառով Երևանը Մոսկվայի դաշնակիցը համարվելու իրավական հիմքեր չունի։
«Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանը դուրս չի եկել ԽՍՀՄ կազմից, հետևաբար նաև Ռուսաստանից՝ որպես խորհրդային պետության իրավահաջորդ։ Այդ իսկ պատճառով Մոսկվան և Երևանը պետք է հետագա հարաբերությունները կառուցեն այս կարգավիճակի հիման վրա։ Հայաստանը պետք է անկախ լինի, բայց հաշվի առնելով այն, որ սա վիճելի տարածք է միջազգային իրավունքի տեսանկյունից»,- հավելել է նա։