ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհներ և բախումներ Փարիզում․ ինչ է կատարվում

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը` օրինական ճանաչել կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը, Փարիզում հերթական թեժ բողոքի ակցիաների պատճառ է դարձել, գրում է РИА Новости-ն։ 

 

Ցուցարարները նախ հավաքվել են Փարիզի քաղաքապետարանի դիմաց, ապա ցրվել քաղաքով մեկ։ Նրանք շրջել են փողոցներով, այրել աղբամանները, կոտրել խանութների ցուցափեղկերը։

 

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Մի քանի խաչմերուկներում ոստիկանները օղակի մեջ են վերցրել ցուցարարներին՝ արգելափակելով նրանց շարժը: Բռնկված հրդեհները մարելու համար հրշեջ բրիգադներ են աշխատել։

Քաղաքականություն